Սիդնեյի երկնքում երեւացել է «հրե գունդ»

Սիդնեյի երկնքում երեւացել է «հրե գունդ»

Ավստրալական Սիդնեյ քաղաքի բնակիչները հրապարակել են տեսանյութեր այն մասին, թե ինչպես իրենց մոտ, երկնակամարում երեւացել է «հրե գունդ»։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Հրապարակված կադրերում լավ երեւում է, թե ինչպես անհայտ օբյեկտը, որն ունի սպիտակ պոչ, հայտնվում է անակնկալ կերպով երկնակամարում, մեծ արագությամբ ընթանում է եւ հանգչում։ Ենթադրաբար այն եղել է երկնաքար, որը այրվել է ամբողջապես մթնոլորտի խիտ շերտերում։ Նման «հրե գունդ» երեւացել էր նաեւ ԱՄՆ Վիրջինիա նահանգի երկնքում։