«Իմ քայլը» մանկամսուր է հիշեցնում, որտեղ պարբերաբար ինչ-որ մեկը չարաճճիություն է անում։ Երեկ հերթը Վաղարշակ Հակոբյանինն էր՝ սփյուռքի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի մոտ ընկերոջն ու համակուրսեցունը։ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի տարեկան ամփոփիչ ասուլիսն էր, որի անդամն է նաեւ Հակոբյանը։ Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հատուկ էկրանի վրա ասուլիսի սկզբում ցուցադրում էր «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժները՝ իր գործունեության մասին, թե ինչպես է գնացել Բագրատաշեն, ռուսներն ինչպես են ներկայացրել իրեն, ողջունել, ծափահարել։ Հակոբյանը ցուցադրության սկզբից սկսեց բարձրաձայն փռթկալ, ապա հռհռալ, գլուխը թաքցնել սեղանի տակ, կեսից նրան միացավ նաեւ իմքայլական Սերգեյ Ատոմյանը։ Ի վերջո, Հակոբյանը դուրս եկավ սենյակից եւ սկսեց բարձրաձայն հռհռալ միջանցքում ու վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Մելքումյանն ավարտել էր։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
Փաշինյանը Ռուսաստանին ուղղված 2 «քաղաքական ռեւերան...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երկու հայտարարություն է արել, որոնք գոնե ինձ համար ուշագրավ են։ Նախ...
×
❮
❯