Ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց պայմանավորվել են շարունակել բանակցությունները․ Ժոզեպ Բորել 

Ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց պայմանավորվել են շարունակել բանակցությունները․ Ժոզեպ Բորել 

Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ու Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին իրավիճակի կարգավորման հարցով տեղի ունեցած բանակցությունների ընթացքում չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի, բայց եւ պայմանավորվել են շարունակել բանակցություններն առաջիկայում։

Բորելը նաեւ ասել է, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը դեռ ժամկետ կա ու հանձնվել պետք չէ։ Նա հավելել է, որ թե Սերբիան ու թե Կոսովոն հասկանում են, որ հակամարտությունը պետք է լուծել միայն բանակցությունների ճանապարհով։

Հիշեցնենք, որ սերբա-կոսովայական հերթական սրացումը տեղի էր ունեցել հուլիսի 31-ին։