Արմեն Սարգսյանն ընդունել է նախ իշխանություններին, ապա ընդդիմադիրներին

Արմեն Սարգսյանն ընդունել է նախ իշխանություններին, ապա ընդդիմադիրներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում տարբեր անձանց եւ ուժերի հետ։ Նա հանդիպել է Օնիկ Գասպարյանի, ԱԺ խմբակցությունների ղեկավարների, Արարատ Միրզոյանի հետ։ Իսկ այս պահին նրա մոտ են Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները՝ Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Արման Աբովյանը և Արծվիկ Մինասյանը։

Քննարկումների թեման բնականաբար երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակն է եւ հանգուցալուծման ուղիները։ ԶՈՒ ԳՇ հրամանատարական կազմի հայտարարությունից եւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու անհաջող փորձերից հետո գնդակը մնացել է ՀՀ նախագահի դաշտում։ Նա կամ պետք է օրինականացնի ԳՇ պետին ազատելն ու անցնի պարտված իշխանությունների կողմը՝ հրաժարվելով իր նախկին հայտարարությունից՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կամ՝ պետք է պաշտպանի ընդդիմության պահանջը եւ շարունակի հրաժարականին ուղղված քայլերին աջակցելը։