Թուրքիայում կոչ են անում արտահերթ ընտրություններ անցկացնել

Թուրքիայում կոչ են անում արտահերթ ընտրություններ անցկացնել

Թուրքիայում Ժողովրդա-Հանրապետական կուսակցության առաջնորդ Ղըլըչդարօղլուն կոչ է արել Ազգայնական կուսակցության ղեկավար Դեւլեթ Բախչելիին՝ պահանջել անցկացնել արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտնում է Middle East Monitor-ը։ Նա մասնավորապես հայտարարել է, որ Թուրքիան հնարավոր է փրկել արտահերթ ընտրություններ անցկացնելով։ Ընդ որում, որքան արագ, այդքան լավ։ Դիմելով Բախչելիին, Ղըլըչդաղօղլուն ասել է․ «Դիմելով պարուն Բախչելիին ասում եմ, եթե դուք սիրում եք այս երկիրը, ապա ասացեք վաղն առավոտյան՝ «Բավական է»։ Կոչ արեք, որպեսզի Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացվեն»։ Ազգայնականների կուսակցությունը ունի 48 պատգամավեր Թուրքիայի խորհրդարանում։ Այն մաս է կազմում իշխող դաշինքի՝ Էրդողանի քաղաքական հենարան հանդիսացող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ մեկտեղ՝ վերահսկելով 600 պատգամավորական աթոռներից 340-ը։ Եթե օրինակ Բախչելիի կուսակցությունը դուրս գա իշխող դաշինքից, ապա էրդողանը կկորցնի մեծամասնությունը պառլամենտում։ Նշենք, որ քեմալական «Ժողովրդա-Հանրապետականները» ներկայումս մեծամասնություն են Անկարայում եւ Ստամբուլում։ Ի դեպ, Բախչելին ստիպել է Բյուլենթ Էջեւիթի վարչապետության շրջանում կոալիցիոն կառավարությանը 2002 թվականին գնալ արտահերթ ընտրությունների։ Էրդողանը սակայն, հասկանալիորեն դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը։