Դու միշտ կապրես մեր սրտերում (տեսանյութ) 

Դու միշտ կապրես մեր սրտերում (տեսանյութ) 

Երևանի ծննդյան 2803-ամյակի կապակցությամբ «Sharm Holding»-ը հանրությանն է ներկայացրել Էլվինա Մակարյանի հիշատակին նվիրված «Դու միշտ կապրես մեր սրտերում» երգի տեսահոլովակը: 

Երգի բառերն ու երաժշտությունը գրել է սիրված երգչուհի Էլվինա Մակարյանը: Ձայնագրման պահին երգի տեքստը լրացվել է նոր տողերով, որոնց հեղինակը Ավետ Բարսեղյանն է: 

Երգը հնչում է Էլվինա Մակարյանի, Էռնա Յուզբաշյանի, Արտաշես Ավետյանի, Էմմա Ասատրյանի, Ռադիկ Գաբրիելյանի, Հայկոյի, Էմմի Բեջանյանի, Արաքսյա Մուշեղյանի, Էրիկ Կարապետյանի, Արման Աղաջանյանի, Սոնայի, Արթուր Գրիգորյանի, Ֆորշի, Հայ Համերգ Project-ի կատարմամբ: