Պատգամավորը նախարարությանն անուղղակի մեղադրեց անգործության, ոչ կոմպետենտության մեջ

Պատգամավորը նախարարությանն անուղղակի մեղադրեց  անգործության, ոչ կոմպետենտության մեջ

Արսեն Ջուլֆալակյան այսօր խոստովանեց, որ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի փակ նիստում սկզբում խոսել են միայն գրագողության մասին, բայց հետո զրույցի շրջանակը ընդարձակվել է։ Ասաց, որ փոխնախարար Գրիշա Թամրազյանի ելույթից այնպիսի տպավորություն է ստացել, որ բացրաձակ այլ իրականությունում են գտնվում՝ գոնե սպորտի մասով․ «Ես միայն արձագանքել եմ նրա ելույթին, որը բավականին ծավալուն էր։ Նշեց, որ Քովիդով պայմանավորված Հայաստանի մարզաշխարհում գրեթե հարց չկա, բոլոր հարցերը լուծված են, խնդիրները լուծված են։ Ես, որպես հակադարձում, նշեցի ուրբաթ օրը մեր հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկումը, որտեղ ես չեմ խոսել, այլ մարզաշխարհի ներկայացուցիչները, խնդրեցի՝ գնան մի հատ էլ նայեն տեսաձայնագրությունը և հասկանան այն հարցերը, որը նշում են՝ լուծված են, թե գուցե թվացյալ լուծված են»,-ասաց նա:

Ջուլֆալակյանի խոսքով ինքը բարձաձայնել է հաշվետվողականության, հովանավորչության հետ կապված խնդիրները: Ասաց, որ խնդիրների հետ կապված դիմել է պարետատուն, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը մտահգություն էր հայտնել, որ փոխնախարարը Սմբատ Գոգյանի հետ կապված հարցում ներքաշում է մարզիկներին, նրանց ստիպում են աջակցող հայտարարություններ անել, Արսեն Ջուլֆալակյանն ասաց. «Այնպես ստացվեց, որ պարոն փոխնախարարը հանձնաժողովի նիստին ինքը սկսեց այդ թեմաներից խոսել՝ « այ տեսեք», ինձ մազիկներն են աջակցել, ռեկտրոներ, ռեկտորների ժամանակավոր պաշտնակատար։ Ստիպված արդեն պետք է ծավալվեր խոսակացությունը: Իմ պատասխանը․․․ որն էր՝ ի՞նչ կապ ունի մարզաշխարհը հնչեցված մեղադրանքների հետ, որ սատարում են ձեզ, պարոն փոխնախարար: Եթե, օրինակ, ես խոսեի կամ ցանակացած մեկ այլ անձ խոսեր սպորտում եղած խնդիրների վերաբերյալ և ցածր գնահատական տա պարոն փոխնախարարին և այդ ժամանակ մարզաշխարհը աջակցություն հայտնի, դա շատ նորմալ կդիտվի, շատ բնական, բայց երբ խոսում ենք ատենախոսության գրագողության մասին, ենթադրյալ հովանավորչության մասին և կրթության և գիտության այլ հարցերի մասին և մարզիկներ են արտահայտվում, կապը ես չեմ տեսնում», ասաց պատգամավորը:  

Թամրազյանն այդ մասին, պատգամավորի պատմելով, պարզաբանել է, թե իբր  ամեն ինչ եղել է սպոնտան՝ մարզիկներն իրենք են որոշել: Իսկ հավատացի՞ք իր պատասխանին, մեր հարցին Ջուլֆալակյանն ասաց․«Ինձ հավատալ-չհավատալու հարց չկար, ես իմ կարծիքն ունեմ, ուզում էի իր կարծիքը լսեի, թե ինչպես ստացվեց, որ ռեկտորներն ու մարզիկները միանգամից որոշեցին այդպիսի բան անել: Հանրությունը թող որոշի, իմ հավատալու հարցը չի»: Իմ հաջորդ հարցին՝ դուք տպավորություն ստացա՞ք, որ ԿԳՄՍՆ-ում անառողջ իրավիճակ է ու, ինչպես Գոգյանն էր վստահեցնում, փոխնախարարը հովանավորչություն է իրականացնում՝ Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ես պարոն փոխնախարարի հայտարարությունից տարբեր տպավորություն ստացա, որից մեկն այն էր, որ բացարձակ այլ իրականությունում ենք գտնվում՝ գոնե սպորտի մասով»: 
Եթե պարզվի, որ փոխանխարարը Գոգյանի տան դիմաց  «ռազբորկայի» նպատակով էր գնացել, ապա պատգամավորի բնորոշմամբ  դա շատ վատ արարք է, նման ձևով հարցերը չպետք է լուծվեն: Բոլոր դեպքերում պատգամավորը խոստովանեց, որ Թամրազյանը չի հերքել, թե Գոգյանի տան մոտակայքում հանդիպում են ունեցել։