Պատասխան խաղում պետք է ամեն ինչ անենք այնպես, կարծես հաշիվը 0: 0 է․ Բեյլ

Պատասխան խաղում պետք է ամեն ինչ անենք այնպես, կարծես հաշիվը 0: 0 է․ Բեյլ

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն անդրադարձել է Եվրոպա լիգայի առաջին դիմակայության շրջանակում «Վոլֆսբերգի» նկատմամբ տարած 4-1 հաշվով արտագնա հաղթանակին.

«Սա կարևոր մրցաշար է մեզ համար: Մենք ուզում ենք մեր գործը լավ կատարել և հասնել վերջնական արդյունքի: Գիտեինք, որ այս թիմի դեմ դժվար է լինելու, ուստի ուրախ ենք հաղթանակի համար: Իհարկե, կարող էինք շատ ավելի գոլեր խփել, բայց ուրախ ենք նաև 4: 1 հաշվի համար: Պատասխան խաղում պետք է ամեն ինչ անենք այնպես, կարծես հաշիվը 0: 0 է: Հաղթանակները վստահություն են ներշնչում: Հուսով եմ, որ այս հաղթանակով կսկսվի նոր հաղթանակների շարքը,- ասել է ուելսցին խաղի ավարտից հետո։