Ընդամենը 1100 քաղաքացի է ձեռք բերել թանկացող տրանսպորտային փաթեթ

Երևանում ներդրվում է հանրային տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգ, որն ամբողջությամբ կսկսի գործել փետրվարի 1-ից։ Մինչ այդ Երևանի տրանսպորտում արդեն վերացվել է 100 դրամանոցներով վճարում կատարելու հնարավորությունը։ Այժմ մարդիկ կամ վճարում են վճարային համակարգով կամ բանկային քարտի միջոցով։
Փետրվարի 1-ից տրանսպորտի սակագինն ամբողջությամբ փոխվում է․ այլևս չի գործի 100 դրամ սակագինը։ Տոմսային նոր համակարգն ունենալու է յոթ հիմնական փաթեթ, որոնք իրենց հերթին ունենալու են զեղչային տարբերակներ։ Հիմնական փաթեթները նախատեսված են 90 րոպեից մինչև մեկ տարվա համար։
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից փոխանցում են՝ ընդամենը 1100 քաղաքացի է ձեռք բերել թանկացող տրանսպորտային փաթեթ։ Մինչ այս պահը իրացվել է ընդամենը 2800 փաթեթ, որից 1700-ը՝ անվճար՝ արտոնյալ։
Կարծիքներ