«Վարչապետի դուստրը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում»․ մեկնարկել է «Իկրայի» գործով նոր նիստը

 «Վարչապետի դուստրը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում»․ մեկնարկել է «Իկրայի» գործով նոր նիստը

Մեկնարկել է հայտնի «Իկրայի» գործով նոր վարույթի դատական նիստը։

2020 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի էր տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին, քանի որ նա հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, թե վարչապետի դուստրը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում:

Շուշան Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և 2 մլն դրամ փոխհատուցում վճարել։

Հիշեցնենք նաև, որ հայցն սկզբում մերժվել է։ Շուշան Փաշինյանը դիմել էր վերաքննիչ դատարան, հայցը բավարարվել էր, գործն ուղարկվել էր ստորադաս դատարան նոր քննության։

 Նարեկ Սամսոնյանը դիմել էր վճռաբեկ դատարան՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ։