Լեզուս ու ականջներս գտնվում են իրենց ճիշտ վայրում

Լեզուս ու ականջներս գտնվում են իրենց ճիշտ վայրում

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամներն այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացրեցին «բռնադատվածներին» նվիրված հուշահամալիրի մոտ։ Տոնածառ տեղադրվեց, որի վրա խաղալիքների փոխարեն կախվեցին այս իշխանության օրոք քաղաքական հետապնդման ենթարկված անձանց անուններով ծրարներ։

«Իմ պարագայում եղել է 4 ձերբակալություն, երկու աշխատավայրից հեռացում, մահափորձ` մեր շենքի բակում, որը մնացել է անհետևանք, քաղաքացիական հայցեր»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքական բռնաճնշումներին՝ ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

Ղազարյանը հիշեցրեց  ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ իր հասցեին արված բռնության կոչերը, որոնք այդպես էլ մնացել են անհետևանք։ «Բարեբախտաբար, այս պահի դրությամբ լեզուս ու ականջներս գտնվում են իրենց ճիշտ վայրում, բայց ինքը մնացել է ազատության մեջ: Հիմա իրենք պետք է շատ զգույշ լինել, քանի որ Ալեն Սիմոնյանն է «կատաղել»: Վերջերս Հովիկ Աղազարյանին խեղդելու ցանկություն է ունեցել ու այդ ցանկությունը կարող է տարածվել մյուսների վրա»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում