Հերթական անգամ ցանցը պայթեցրին հայ զինծառայողի վիրավորվելու մասին լուրով

Հերթական անգամ ցանցը պայթեցրին հայ զինծառայողի վիրավորվելու մասին լուրով

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
«Երբ հորդորում եմ չշտված տեղեկություններ չգրել այդ ամենը ուղղակի քմահաճույքս չէ: Հերթական անգամ ցանցը պայթեցրին հայ զինծառայողի վիրավորվելու մասին լուրով: Արդեն չորս տարի է ասում եմ, որ վիրավորներին չենք հայտնում: Նախ ՞՞մերսի՞՞, որ հակառակորդի կրակողի արդյունավետության հաստատումը տվեցիք, Ադրբեջանում ձեզ շատ կսիրեն դրա համար: Հետո ինչպես հաճախ դեպքի տեղը, զինծառայողի տեղը, վիճակը սխալ եք տալիս»։