Կվերականգնեն հարբածների համար նախատեսված սթափարանները 

Կվերականգնեն հարբածների համար նախատեսված սթափարանները 

Ուզբեկստանում իշխանությունները որոշում են կայացրել վերականգնել ալկոհոլը չարաշահածների համար նախատեսված սթափարանները՝ ալկոհոլային եւ թմրանյութերից ունեցած կախվածության դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Արդարադատության նախարարությունը։

Ընթացիկ տարում այդ սթափարանները ունենալու են 114 մահճակալ, իսկ արդեն 2023-24 թթ ավելացվելու են եւս քսան մահճակալներ։ Յուրաքանչյուր նման սթափարանը ունենալու է առնվազն տասը մահճակալ։