Պահանջել են պաշտոնանկ անել Էմանուել Մակրոնին

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության նախագահ Ֆլորիան Ֆիլիպոն պահանձել է պաշտոնանկ անել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Իր սոցկայքի էջում Ֆիլիպոն նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ նախագահ Մակրոնը հայտարարել է, որ հարկ է ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ Ֆիլիպոն Մակրոնին, այդ հայտարարությունից հետո, անվանել է Ֆրանսիայի համար վտանգավոր։
«Պետք է փակել նրա ճանապարհը, քանի դեռ շատ ուշ չի»,- ընդգծել է Ֆլորիան Ֆիլիպոն։ Ֆրանսիան մեկ այլ քաղաքական ուժի՝ «Վեր կաց Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Նիկոլյա Դյուպոն-Էնյանը եւս կոչ էր արել Մակրոնին հրաժարական տալ, հայտարարելով, որ Մակրոնը ստեղծում է «կեղծ ռուսական սպառնալիք» իշխանության ղեկին մնալու համար։
Կարծիքներ