Իմացա՞ր, որ ախուրյանցի Անոն քեզ դավաճանեց․․․

Չարենցը Գերմանիայի փոխարեն օգտագործում էր «գերմանու» բառը․
Էս օրումն էր մաճկալ Սաքոն,
Երբ գերմանու կռիվն ընկավ։
Շա՞տ էր տեսել իրա օրում
Էդ նեմեցին կամ գերմանուն։
Հիմա Նիկոլը Գերմաիայում է ու այնտեղից խաբար է ղրկել․ «APRI Armenia-ի՝ Մյունխենում կազմակերպած քննարկումը կարեւոր էր ու հետաքրքիր»։ APRI Armenia-ին է գրել, իմանալով, որ ինքը ասի՝ չեն հավատա։ «Խաբար ղրկելու» ձևը փոխել է։ Մի բան էլ է փոխել։ Գերմանում կամ այլ երկրում իրեն դիմավորում են Հայաստանի պաշտոնյաներն ու առաջինն իրենք են ձեռքը սեղմում։ Դիմավորման նոր ձև է։ Պապիկյանը ոնց որ Գերմանու միջից դուրս եկած լինի։ Ձեռքը սեղմում, ընդունում է։
Հետո ցավոտ լուր գուժում՝ իմացա՞ր, որ Ախուրյանցի Անոն քեզ դավաճանեց․․․ Ասում ու երկրորդ անգամ էլ է ձեռքը սեղմում՝ ի նշան մխիթարանքի։ Տնաշե՛ն, կասեիր էլի։ Հենց օդանավակայանու՞մ ես «թուքը սառեցնում»։ Մարդը եկել է, որ անվտանգության հարցեր լուծի, դու հետևից խփու՞մ ես․․․ Ասեմ, որ ախուրյանցի Անոյի դավաճանության մասին Փաշինյանին տեղեկացնում են նաև իր ֆեյսբուքյան էջում։ Ի՜նչ անվտանգություն, ի՜նչ բան։ Գնացել էր Գերմանում իր անվտանգության հարցը լուծի, պարզվում է, որ իր ամենամեծ անվտանգությունը ափերից դուրս է եկել՝ բա թե Փաշինյանը եթե երկու մեշոկ էլ փող տա, էլ իրենը չեմ լինի․․․
Մնում է ընդամենն ասել՝ տղա ջան, հե՛տ արի, քո անվտանգությունը ձեռիցդ առել են․․․
Կարծիքներ