10-կարատանի եզակի ադամանդ կվաճառվի աճուրդով

10-կարատանի եզակի ադամանդ կվաճառվի աճուրդով

Sotheby's աճուրդային տունը տեղեկացնում է, որ Mediterranean Blue անվանումն ստացած 10-կարատանի եզակի ադամանդ կվաճառվի աճուրդով։ Նախնական գինը կազմում է 20 միլիոն դոլար։ Ադամանդը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում եւ աչքի է ընկնում իր եզակի՝ երկնագույն կամ լազուրե երանգով։ Երկնագույն ադամանդներն ինքնին չափազանց եզակի են։ Նախկինում մեկ կարատի գինը կազմում էր չորս միլիոն դոլար։ Ներկայումս՝ երկու միլիոն դոլար։ Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ նման ադամանդի համար նախնական քսան միլիոն դոլարի գնի սահմանումը բավական գրավիչ առաջարկ է եւ հետաքրքրություն կառաջացնի գնորդների շրջանում նաեւ շնորհիվ իր եզակի հատկանիշներից։

Հիշեցնենք, որ տասը տարի առաջ, մեկ այլ հայտնի աճուրդային տուն՝  Christie's-ը մեկ այլ երկնագույն կամ լազուրե ադամանդը վաճառել էր 68,7 միլիոն դոլարով։ Աճուրդը կկայանա Ժնեւի Mandarin Oriental հյուրանոցում՝ մայիսի 13-ին։  Վաճառվելու են նաեւ այլ ոսկերչական իրեր, գունավոր թանկարժեք քարեր։