Կուբայի հանդեպ քաղաքականության փոփոխությունը Բայդենի համար առաջնահերթ չէ․ Սպիտակ տուն 

Կուբայի հանդեպ քաղաքականության փոփոխությունը Բայդենի համար առաջնահերթ չէ․ Սպիտակ տուն 

ԱՄՆ գործող վարչակազմի համար Կուբայի հանդեպ եղած քաղաքականության փոփոխությունը առաջնահերթություն չի հանդիսանում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին։

«Կուբայի հարցում քաղաքականության փոփոխություն կամ հավելյալ քայլեր ներկայումս չի նախատեսվում վարչակազմի կողմից, քանի որ դրանք գործող վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չեն մտնում»,- հայտարարել է Պսակին, հավելելով, որ Կուբայի հանդեպ ամերիկյան քաղաքականությունը հիմնված է երկու սկզբունքի վրա՝ աջակցել դեմոկրատիային եւ մարդու իրավունքներին, ապահովելով, որպեսզի կուբացի ժողովուրդն ունենա սեփական ճակատագիրը տնօրինելու ինքնուրույնություն, եւ հավատն առ այն, որ կուբայական ծագման ամերիկացիները լավագույն դեսպանները կարող են լինել ազատության եւ բարգավաճման։