ՊՆ-ն արձագանքում է Սուրեն Պապիկյանին վերագրվող առանձնատան տեղեկությանը

ՊՆ-ն արձագանքում է Սուրեն Պապիկյանին վերագրվող առանձնատան տեղեկությանը

Երեկվանից համացանցում տարածվում է շքեղ առանձնատան լուսանկար, որն ըստ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին է պատկանում։

Սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում, տարածվող լուսանկարի դղյակը չի պատկանում Սուրեն Պապիկյանին եւ ոչ էլ նրա ազգականներից մեկին։