Թրամփը հայտարարել է Իսրայելի եւ ԱՄԷ-ի հաշտեցման մասին

Թրամփը հայտարարել է Իսրայելի եւ ԱՄԷ-ի հաշտեցման մասին

Իսրայելն ու ԱՄԷ-ն հաշտություն են կնքել եւ նորմալացնելու են հարաբերությունները։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում հրապարակելով երեք երկրների տարածած համատեղ հայտարարությունը, որտեղ ասվում է, որ բանակցությունները Թել-Ավիվի եւ Աբու Դաբիի միջեւ ընթացել են Սպիտակ տան անմիջական միջնորդությամբ։

Ըստ համաձայնագրի, կողմերը մտադիր են շարունակել իրենց ջանքերը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ համագործակցելու են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում։ Միաժամանակ, Իսրայելը, ԱՄՆ խնդրանքին ընդառաջ, ժամանակավորապես հետաձգելու է Հորդանանի Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի հանդեպ իր սուվերենիտետի տարածման գործընթացը