«Հրապարակ»․ Փաշինյանը կապտակի՞ կուսակիցներին

«Հրապարակ»․ Փաշինյանը կապտակի՞ կուսակիցներին

«Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՔՊ խմբակցության երաշխավորագրին երեկ եւս մի քանի պատգամավորի ստորագրություն է ավելացել, եւ միջնորդագիրը երեկ է ներկայացվել դատարան։ Գրել էինք, որ նախօրեի դրությամբ ընդամենը 4 պատգամավոր չի ստորագրել փաստաթղթի տակ՝ չհաշված գործուղման մեջ գտնվող Արսեն Թորոսյանին եւ Վիլեն Գաբրիելյանին:

Երեկ բացակաները միացել են իրենց գործընկերներին։ Խոսքը Խաչատուր Սուքիասյանի, Քրիստինե Պողոսյանի, Հռիփսիմե Գրիգորյանի եւ, ենթադրաբար, Հայկ Սարգսյանի մասին է։ Մեզ ասացին, որ արդեն 69 ստորագրություն է հավաքվել։ Սակայն լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը որոշել է չընդառաջել ՔՊ-ի միջնորդությանը եւ խափանման միջոցը չփոխել, ինչը լուրջ ապտակ կլինի ստորագրողներին եւ օրենսդիր իշխանությանը։ Եվ կարող է գործադիրի դիկտատից ազատվելու խթան դառնալ: