«Մենք դրան արժանի չէինք»․ Չալաբյանը կալանավայրից դիմել է հասարակությանը

«Մենք դրան արժանի չէինք»․ Չալաբյանը կալանավայրից դիմել է հասարակությանը

Անցած շաբաթ մեզ բոլորիս բախտ վիճակվեց Ավետիքին տեսնել, սակայն հիմա նա կրկին կալանավորվել է։ Ավետիք Չալաբյանը հերթական անգամ կալանավայրից դիմել է մեզ բոլորիս, իր հայրենակիցներից։ Այս մասին քիչ առաջ «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով հրավիրած քննարկման ժամանակ ասաց կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։

«Արդեն երեք ամիս է, ինչ իշխանությանը տիրացած այս ապազգային վարչակարգը ապօրինաբար զրկել է ինձ ազատությունից։ Ուզում են հաշվեհարդար տեսնել իմ ու ընտանիքիս անդամների նկատմամբ։ Իմ պաշտպանական թիմի փայլուն աշխատանքի ու մեր բազմաթիվ համախոհների ջանքերի արդյունքում ինձ հաջողվեց կալանավայրից դուրս գալ, սակայն նրանք չէին կարող հաշտվել այն հանգամանքի հետ, որը ՀՀ քաղաքացին պարզ ճակատով կրկին ընդդիմանալ նրանց»,- գրել է Չալաբյանը կալանավայրից։

«Ինձ նորից զրկել են ազատությունից՝ առանց որևէ իրավական հիմնավորման։ Այսօր Հայաստանում հալածանքի ենք ենթարկվում ոչ միայն մենք, այլ արդարադատությունն առհասարակ։ Վարչակարգի տարատեսակ կամակատարները կարող են մարդ սպանել ու մնալ ազատության մեջ։  Իսկ մնացած քաղաքացիները զրկված են սեփական շահերը պաշտպանելու իրավունքից։ Մենք դրան չէինք արժանի, մենք արժանի էինք ապրելու երկրում, որտեղ դատական իշխանությունը անկախ է գործադիրից»,- գրել է Չալաբյանը։