Վեկտորը աշխատում է իրեն տրված կոորդինատով

Ինչպես Հայաստանի իշխանությունն է մտածում, նույն կերպ Արցախի՝ Փաշինյանի նշանակած իշխանությունն է մտածում։ Կա՞ մեկը, որ կասկածում է դրա մեջ։ Իրենք իրենց, երբ պետք է լինում, պատկերացնում են ընդդիմություն և կարող են կազմակերպել համաժողովրդական հանրահավաքներ։ Արայիկը մի քիչ «իրեն սիրել տվող տղա է»՝ ի տարբերություն Նիկոլի։ Նիկոլն էլ հմուտ է «իրեն սիրել տալու դերեր խաղալում», կարող էր համաժողովրդական հանրահավաքներ անել, բայց դե նրա գործն ուրիշ է։ Պատերազմի խայտառակ պարտության, կապիտուլյացիայի ստորագրման, Արցախի հանձնման, Հայաստանի ծվատման ողջ պատասխանատվությունն իր վրա է, ինչքան էլ փորձում է «լավ տղա երևալ» , չի ստացվում։ Կինն էլ մյուս կողմից է խանգարում, կինն է ուզում «լավ տղա երևալ»։ Բայց դե Արայիկինը ուրիշ է։ Ինքը փաստացի Արցախ չի հանձնել, Հայաստանի տարածքները չի հանձնել, ինքը ասիչ նիկոլի «անիչ»- ն է եղել, հիմա ինքը կարող է հանդես հալ զոհի դերում։ Ոնց որ ամբողջ Արցախն է զոհ, ինքն էլ իրեն դնում է շարքային մի արցախցու տեղ և զոհի հոգեբանությամբ դուրս է գալիս ու ասում՝ «ժողովրդիս նհետ եմ» ։ Տակի խաղերը միայն ինքն ու Նիկոլը գիտեն։ Արայիկը դեռ շանս ունի «լավ տղա խաղալու» , Նիկոլի գնացքը վաղուց անցել է։ «»
Վատն այն է, որ Նիկոլի 2018-ի պոպուլիստական խաղերը Արայիկը Արցախի օրհասական պահին է սկսել խաղալ։ Համաժողովրդական շարժման գլխին է կանգնել, որ թույլ չտա ժողովրդի «մատոռը աշխատի»։ Նիկոլ ասիչն այդպես է հրահանգել։ Արցախի ժողովուրդը Հայաստանի գլխին եկած փորձության միջով, Աստված չանի, չի անցել և կարող է խաբվել իշխանության տաղիկներով։ Նա Արայիկին պատկերացնում է զոհի կարգավիճակում։ Ժողովուրդը մտածում է, որ Արայիկին ինքն է «օգտագործել տալու Արցախի շահերի համար», թույլ չի տալու, որ նա սխալ ճամփով գնա, բայց հենց շարժման առաջին օրվանից պարզ է, թե Արայիկը ինչ վեկտոր է վերցրել։ Տարածության մեջ տրված է կոորդինատային համակարգ, և վեկտորը միանշանակորեն աշխատում է իրեն տրված կոորդինատներով։ Արայիկը չի կարող համակարգից դուրս աշխատել։ Հինգ տարվա մեջ նման բան եղե՞լ է։ Կամ համակարգի դեմ մի բացասական բան իր կողմից հնչեցվե՞ց։ Արցախն արթնանում է, թույլ չտաք, որ գիշերվա կեսին կեղծ ծուղրուղու կանչող աքաղաղը ձեզ քնահարամ անի։
Կարծիքներ