Այս փուլում 17 ուժերին միանալու ցանկություն չունենք, լիովին առանձին ենք գործելու․ Արտակ Թովմասյան
Պետք է ֆիքսել, որ իշխանությունը տանուլ է տվել, բայց չի հեռանում, բայց սովորաբար եթե ինչ-որ բան մի խմբի կամ նախարարի մոտ չի ստացվում, նախարարն ինքն է դիմում գրում և հեռանում գործից, դա չգրված օրենք է: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։
Թովմասյանի խոսքով՝ իշխանության հեռացումը պետք է բացառապես լինի օրենքի սահմաններում.
«Վարչապետը ժամանակին ասում էր՝ երբ չկարողանամ մի բան անել, կգնամ։ Հիմա տեսնում ենք հակառակը։ Էլ չկարողանալը ո՞նց է լինում՝ տնտեսության մեջ ձախողումներ, կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողումներ»,-ասաց Թովմասյանը:
Վերջինիս խոսքով՝ պետք է իշխանությունն ինքը գիտակցի և նման դժվար իրավիճակում ճիշտ քայլ կատարի՝ հրաժարական տա, կազմակերպի թափանցիկ ընտրություններ՝ հնարավարություն տալով ժամանակավոր կառավարությանը.
«Մեր քաղաքական թիմն անպայման կմասնակցի ընտրություններին և կունենա վարչապետի իր թեկնածուն»,-ասաց Արտակ Թովմասյանը:
Անդրադառնալով «Հրապարակի» դիտարկումներին, Թովմասյանը նշեց, որ լիովին միայնակ են գործելու, այս փուլում գոնե չեն միանալու Հայրենիքի փրկության շարժմանը, որովհետև իրենք ցանկություն ունեն ստեղծելու նոր ուժ, որը լիովին առանձին է գործելու։
Կարծիքներ