Պաշտոնատար անձանց հոգեբուժական քննությա՞ն կենթարկեն

Պաշտոնատար անձանց հոգեբուժական քննությա՞ն կենթարկեն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը արձագանքել է քաղաքացիների այն պահանջին, թե ինչու բարձրագույն պաշտոնյաները չեն անցնում պարտադիր հոգեբուժական բժշկական ստուգում։ Քաղաքացիներն առաջարկում են օրենսդրական փոփոխություններ կատարել, որպեսզի նման ստուգումները պարտադիր լինեն և պարբերաբար անցկացվեն։

Արծվիկ Մինասյանը նշել է, որ արդար դատավարության փոխարեն օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելը շատ ավելի ընդունելի և արդար ճանապարհ է։ 

«Ո՞րն է ավելի արդար պահանջ՝ օրենսդրական նախաձեռնություն անելը, թե՞ արդարադատության ֆունկցիան վերցնելը, ինձ թվում է՝ օրենսդրական նախաձեռնություն անելը»,- ասել է նա: