Քարոզարշավից առաջ պաստառներ փակցնելն օրենքի խախտում չէ․ Մուկուչյան (տեսանյութ)

Քարոզարշավից առաջ պաստառներ փակցնելն օրենքի խախտում չէ․ Մուկուչյան (տեսանյութ)

ԿԸՀ նախագահը օրենքի խախտում չի տեսնում նրա մեջ, որ որոշ կուսակցություններ, դեռ քարոզարշավը չսկսած, արդեն փաստացի քարոզչություն են սկսել՝ քաղաքի տարբեր մասերում փակցնելով իրենց կուսակցության ցուցապաստառները։ Հիմնականում կարելի է հանդիպել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների պաստառները, որոնք ասում են՝ քարոզչական չեն, բայց ակնհայտ է, որ քարոզչական նպատակներով են փակցվել։

Մուկուչյանն ասաց, որ խախտումների մասին կարելի է խոսել, երբ մեկնարկի ընտրական գործընթացը, մինչդեռ այս պահին դեռ նախընտրական քարոզարշավը մեկնարկած չէ, գրանցված թեկնածուներ էլ չկան։ 

Hraparak.am-ը նկատեց՝ գուցե Ընտրական օրենսգրքո՞ւմ կա խնդիր, որից օգտվում են հավանական թեկնածուները։ Բացի այդ, Վենետիկի հանձնաժողով ուղարկած ԸՕ նախագծում, կարծես թե, կային այս մասով փոփոխություններ։

Մուկուչյանը հաստատեց, որ նոր ԸՕ նախագծում, որը դեռ չի ընդունվել, նման փոփոխություն, այո, նախատեսվում է, բայց մենք այսօր ընտրությունների գնալու ենք գործող օրենսգրքով, որում նման օրենք չկա, որ մինչև քարոզչության մեկնարկը չի կարելի պաստառներ փակցնել։

Մանրամասն՝ տեսանյութում