Որտե՞ղ է ԵՄ ուժեղ գործողությունն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի. Յոել Ֆորդևինդ

Որտե՞ղ է ԵՄ ուժեղ գործողությունն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի. Յոել Ֆորդևինդ

Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Յոել Ֆորդևինդը Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու, Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հաստատելու հարց է բարձրացրել։

Բացի այդ, նա նկար է հրապարակել, որի ձախ կողմում պատկերված է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, իսկ աջ կողմում՝ առջևի մասում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ նրա մեջքի հետևում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և թուրք-ադրբեջանական ուժերին աջակցող սիրիացի ահաբեկիչները, և համեմատություն կատարել։ 

«Նավալնիի թունավորում

2020, սեպտեմբերի 2
Գերմանիայի կառավարությունն ասաց, որ Նավալնին թունավորվել է
Մահ՝ 0
Արձագանք՝ ԵՄ ու ՄԹ-ն պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ»։

«Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիա

2020, հոկտեմբերի 1
Ֆրանսիան, Ռուսաստանը, Սիրիան հաստատեցին, որ Թուրքիան սիրիական ջիհադականների է ուղարկում Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու համար
Մահ՝ 1 ամսում 7800
Արձագանք՝ 0 արձագանք»։

«Հիմա որտե՞ղ է ԵՄ ուժեղ գործողությունն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ինչո՞ւ հիմա չկիրառել նպատակային պատժամիջոցներ կամ Լեռնային Ղարաբաղի վրայով թռիչքների արգելման գոտի: Քանի՞ զոհ, մինչև որևէ բան պատահի»,- գրել է Ֆորդևինդը։