Ալիեւը չի գտել Մամեդյարովին

Ալիեւը չի գտել Մամեդյարովին

ԱԺ «Բարգավաճ Հայստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ալիեւը չի գտել Մամեդյարովին

Ըստ լուրերի, հրաժարական է ներկայացրել Ադրբեջանի ԱԳ երկարամյա նախարար Էլմար Մամեդյարովը։
Պարզվում է, Ադրբեջանի համար ծանր այս օրերին Ալիեւը փնտրել-փնտրել ու չի գտել Մամեդյարովին։
Հետո Ալի Ասադովը ասել է, թե Մամեդյարովն իր գործը տանից է անելու։
Դե, էս վերջին տավուշյան պարտությունից գազազած Ալիեւն էլ քավության նոխազ է փնտրել ու գտել է տանից աշխատող էլմարին։

Ըստ տրամաբանության, հաջորդ նոխազը պիտի լինի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը»։