«Հրապարակ». Սասուն Միքայելյանը ձգտում է ազգականին համայնքապետ դարձնել Փարաքարում

«Հրապարակ». Սասուն Միքայելյանը ձգտում է ազգականին համայնքապետ դարձնել Փարաքարում

Երեկ ավարտվեց սեպտեմբերի 29-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Հետաքրքիր պատկեր է գրանցվել Փարաքար համայնքում։ Տեւական պայքարից հետո Սասուն Միքայելյանը հասել է եզրագծին եւ ամեն ինչ անելու է, որ Փարաքարում հաղթի դեռեւս ամիսներ առաջ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված իր ազգականը՝ Սարդուր Թեւոսյանը, ով, փարաքարցիների պատմելով, աշխատանքի գրեթե չի գնացել, բայց առաջադրվել է համայնքապետի թեկնածու։

Թեկնածուներից երկուսը՝ ավագանու անդամներ Սամվել Ավետիսյանն ու Դավիթ Մինասյանը, դատվածություն են ունեցել․ առաջինը՝ անօրինական հրազեն պահելու եւ օգտագործելու մեղադրանքով, երկրորդը՝ սպանության փորձի։ Նրանք եւս առաջադրվել են ընդդեմ գործող գյուղապետ Սամվել Վարդանյանի, ով, ի դեպ, երեկ վերջին պահին է առաջադրել  թեկնածությունը։