Բենզինը պիտի էժանանար, չի՞ էժանանում․ վարչապետը զարմացավ 

Բենզինը պիտի էժանանար, չի՞ էժանանում․ վարչապետը զարմացավ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հրավիրված ասուլիսում հարցրինք, թե ինչո՞ւ չի էժանանում բենզինը։
«Բենզինը պիտի էժանանար, չի՞ էժանանում»,-զարմացավ վարչապետը։
Մենք նրան հիշեցրինք, որ Hraparak.am-ը վերջերս այս թեմայով հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր, որ հիմնական «մաֆիան» Վրաստանում է, այնտեղից թույլ չեն տալիս Հայաստան բենզին ներկրել, քանզի վերջերս որոշ գործարարներ փորձել են բերել, չի հաջողվել։ Հիշեցրինք նաև, որ ՏՄՊՊՀ-ն էլ այժմ ուսումնասիրում է բենզինի շուկան։

«Ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ այդ հարցով զբաղվել եք, հոդված եք գրել, լավ է, որ ՏՄՊՊՀ-ն էլ է զբաղվում։ Հիմա նաև Շուկայի վերահսկողության տեսչությունը օրենսդրական փոփոխությունների արդյունքում շուկան ավելի էֆեկտիվ վերահսկելու հնարավորություն կունենա։ Վրաստանի պրոբլեմներից տեղյակ եմ էդ պրոբլեմներով մենք նաև զբաղվել ենք, գիտեմ նաև, որ որոշ ընկերությունների առաջ հընթացս որոշակի խնդիրներ են առաջացել։ Բայց հույս ունեմ համոզված եք, որ այդ թեման մեր ուշադրության կենտրոնում է, և նաև ՏՄՊՊՀ-ն կզբաղվի դրանով, նաև Ձեր ջանքերով՝ հուսով եմ, մենք էդ խնդիրը կլուծենք»,-ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։