Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչի ծանր գոտեմարտում չկարողացավ հասնել հաղթանակի:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի հնգակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում ոսկե մեդալը վիճարկեց Պանամերիկյան խաղերի և Պանամերիկյան առաջնության չեմպիոն, Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Քինդելանի հետ և պարտվեց 3:3 հաշվով՝ մրցակցի առավելությամբ:
Կարծիքներ