ՌԴ-ն խիստ մտահոգ է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով․ Պեսկով

ՌԴ-ն խիստ մտահոգ է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով․ Պեսկով

Ռուսաստանը խիստ անհանգստացած է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, իրավիճակի սրումը ոչ մեկի շահերից չի բխում.

«Ռուսաստանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում տարաձայնությունները քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու օգտին», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։