Չինաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ առաջին պրեպարատի արտադրությունը

Չինաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ առաջին պրեպարատի արտադրությունը

Չինաստանում սկսվել է առաջին դեմամիջոցն ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսից կամ COVID-19-ի։ Այս մասին հայտնում է «CNBC»-ն։ Պրեպարատի ազդման մեխանիզմներին ծանոթ են միայն չինացի բժիշկները։ Չկան տեղեկություններ նաեւ այն մասին, թե ինչպես են ընթացել կլինիկական փորձարկումները, կամ դրանք առհասարակ եղել են, թե՝ ոչ։

Նշենք, որ Աֆրիկայում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը։ Դեղամիջոցը կոչվում է «Ֆավեյլավեյ» եւ պաշտոնապես թույլատրվել է Պեկինի կողմից մուտք գործել շուկա։ Այն մշակել է չինական Zhejiang Hisun Pharmaceutical խոշորագույն դեղագործական ընկերությունը։ Այն կոչվում է նաեւ «Ֆավապիրավիր»։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Նշենք, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը Չինաստանում գերազանցել է 70 հազարը։