Ցեմենտի փոշին եւ արտակարգ դրությունը  

Ցեմենտի փոշին եւ արտակարգ դրությունը  

Չնայած Հայաստանում արտակարգ դրությանը, որ մինչեւ  մարտի 31-ը  սահմանվել են  սահմանափակումներ,   Հրազդան քաղաքում ցեմենտի գործարանի արդեն 2-րդ օր է, ինչ ինտենսիվ աշխատում է: Զանգահարեցինք «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» գործարանի գլխավոր հաշվապահ՝ Խաչատուր Քոքոբելյանին: Ներկայացանք, եւ խնդրեցինք, որ մեր հարցերին պատասխանել, թե ինչո՞ւ են որոշել գործարանն այս օրերին աշխատացնել, արդյո՞ք Հայաստանում ցեմենտի խիստ պակաս կա, քանի՞ աշխատակից է աշխատում գործարանում, եւ ի՞նչ պայմաններ են ապահովվել աշխատակիցների համար: Քոքոբելյանն ասաց, որ չի կարող պատասխանել հարցերին.  «Ես Ձեզ տամ նոր տնօրենի՝ Վարդան Գաբրիելյանի հեռախոսահամարը: Կա՛մ իր հետ խոսեք, կա՛մ էլ՝ Խաչատուրովի»: Մեր բազմաթիվ հեռախոսազանգերը նորանշանակ տնօրենին, մնացին անպատասխան: Կրկին զանգահարեցինք Քոքոբելյանին, նա եւս մեր զանգերին չպատասխանեց:  
Նշենք, որ «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն գրանցված է Արցախում «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից: «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ հիմնադիրներն են ռուսաստանաբնակ գործարար Վիտալի Գրիգորյանցը, ով «Հայբիզնեսբանկի» սեփականատերն է, եւ Արսեն Միքայելյանը՝ «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահը: «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի համասեփականատերերից է՝ Նիկոլայ Խաչատուրովը: