Արթուր Դանիելյանի առողջությանը վնաս է պատճառվել

Արթուր Դանիելյանի առողջությանը վնաս է պատճառվել

«Ադեկվադ» կուսակցության անդամ  Արթուր Դանիելյանը ոտքի և ձեռքի վնասվածք է ստացել, լրագրողների հետ զրույցում ասաց միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը։ Այս մասին Թումայանին հայտնել է Դանիելյանի փաստաբան Մհեր Հակոբյանի հետ:

«Չի զգում ընդհանրապես ձեռքը, պետք է շտապ բուժզննում անցնի: Երբ դուրս գա այստեղից, լրացուցիչ մանրամասներ կփորձենք ստանալ բժշկից, բայց ակնհայտ է, որ ֆիզիակական վնաս է պատճառվել և սա ուղղակի բարոյահոգեբանական հետևանքերով չի ավարտվի», - ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման էր եթարկել Նարեկ Մալյանին, Կոնստանտին Տեր- Նակալյանին և ևս 2 հոգու՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Մալյանն ու Տեր- Նակալյանը արդեն ազատ են արձակվել, նրանք տեղի ունեցածը քաղաքական հետապնդում են համարում։