Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Կրկին համացանցում է հայտնվել հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանի ու վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի համատեղ լուսանկարը։ «Այսօր հրաշալի հանդիպում ունեցա հիասքանչ Աննա Հակոբյանի` վարչապետի տիկնոջ հետ։ Կարող եմ երաշխավորել, որ մեր երկիր լավ ձեռքերում են»,- լուսանկարին կից ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին։

Օգտատերերը տարբեր վիրավորանքներ են հասցնում երգչուհուն լուսանկարի ու հատկապես գրառման համար։ Իրականում լուսանկարը նոր չէ, Մուկուչյանը այն տեղադրել է 5 տարի առաջ՝ 2018-ին։