Մենք պետք է բացառենք կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը. ՄԻՊ

Մենք պետք է բացառենք կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Մենք պետք է բացառենք կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը, որի ամենատարածված ձևերից է ընտանիքում բռնությունը։ 

Ցավոք, բռնությունների կանխարգելումն ավելի է դժվարանում հասարակությունում արմատավորված կարծրատիպերի պատճառով․ մարդիկ շարունակում եմ լռել ու թաքցնել իրենց նկատմամբ բռնության դեպքերը։

Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների մասին և ամեն ինչ անել դրանց դեմ պայքարի ու կանխարգելման համար։

Փաստ է, որ  ճգնաժամերի ժամանակ, ինչպիսին են օրինակ՝ COVID-19 համավարակը, զինված հակամարտությունները կանանց նկատմամբ բռնությունների ռիսկը մեծանում է։

Պետությունը պետք է ներդնի և կատարելագործի իրավական կառուցակարգերը բռնության դեպքերի պատշաճ քննության համար։

Մենք պետք է խրախուսենք կանանց ու աղջիկների իրավունքների լիարժեք իրացումը և որոշումների կայացմանը նրանց ակտիվ ներգրավվածությունը։ Սա միայն ի շահ հասարակության ու պետության է լինելու»։