Պայթյուն չինական Հուբեյի քիմիական գործարանում, կա վեց զոհ

Պայթյուն չինական Հուբեյի քիմիական գործարանում, կա վեց զոհ

Պայթյուն է որոտացել Չինաստանի Հուբեյ նահանգում գտնվող քիմիական գործարանում։ Զոհվել է վեց մարդ, տուժել եւս չորսը։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ գործարանը գտնվում է Լյուհե գյուղում, Սանյատո քաղաքի մոտ։ Գործարանում դադարեցվել են բոլոր տեսակի աշխատանքները։ Քննվում են դեպքի պատճառները, պարզվում մանրամասները։