Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվեց հայկական եռագույնով

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվեց հայկական եռագույնով

Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ 

«ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ»,- նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: