Մի խումբ քաղաքացիներ թույլ չէին տալիս ընդդիմությանը մտնել Գյումրի

Մի խումբ քաղաքացիներ թույլ չէին տալիս ընդդիմությանը մտնել Գյումրի

Ինչպես գրել էինք, այսօրվանից մեկնարկում է Հայրենիքի փրկության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները: Նախատեսված էր, որ առաջին այցը կլինի Շիրակ, մասնավորապես Գյումրի քաղաք:

Քիչ առաջ, ընդդիմությունը ժամանեց Գյումրի, սակայն, մի խումբ գյումրեցիներ իրենց ավտոմեքենաներով փակեցին Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ թույլ չտալով ընդդիմությանը մուտքը Գյումրի: Նրանք, Վազգեն դավաճան, Նիկոլ վարչապետ, կոչերով փորձեցին խոչընդոտել ընդդիմության մուտքը Հանրապետության երկրորդ քաղաք, սակայն ոստիկանների միջամտությամբ քիչ անց ճանապարհը բացվեց:

Նշենք, որ Վազգեն Մանուկյանն ավելի շուտ էր ժամանել և արդեն իսկ Գյումրու Արագած մարզամշակույթային կենտրոնի դահլիճում այս պահին ընթանում է նրա և իր համակիրների հանդիպումը: Նա կարծիք հայտնեց, որ ընդդիմության մուտքը խոչընդոտող անձանց պարտադրել են այդ քայլին գնալու, դա նրանց ներքին համոզմունքը չէ:

Մանրամասն՝ տեսանյութում