Կորոնավիրուսից մահացել է Տաջիկստանի նախագահի քույրը

Կորոնավիրուսից մահացել է Տաջիկստանի նախագահի քույրը

Կորանավիրուսային հիվանդությունից մահացել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի քույրը՝ Քուրբոնբի Ռահմոնովան։ Նա 64 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ռահմոնովան բուժում է անցել Դուշանբեի թիվ հինգ կլինիկական հիվանդանոցում։ Նա կհուղարկավորվի իր հայրենի Դանգարա շրջանում, որը գտնվում է Տաջիկստանի հարավում։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով հոսպիտալացվել է նաեւ Ռահմոնի մայրը՝ 88-ամյա Ուզբեկբի Ասադուլլոեւան։