Ի՞նչ հարցեր են քննարկվում. կառավարության նիստ է մեկնարկել

Ի՞նչ հարցեր են քննարկվում. կառավարության նիստ է մեկնարկել

Այսօր՝ հուլիսի 25-ին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը:

Նիստի օրակարգում կա 36 հարց, որից 32-ը չեն զեկուցվում, ևս երկու հարց էլ գաղտնի է:

Օրակարգում են մասնավորապես շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին ու այլ հարցեր: