Որոշ նոր էլեկտրոնային դասագրքերում շտկումներ են արվել

Որոշ նոր էլեկտրոնային դասագրքերում շտկումներ են արվել

Հիմք ընդունելով Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված դասագրքերի բովանդակության եւ կազմարարության վերաբերյալ հանրության արձագանքները՝ ԿԳՄՍ նախարարությունը հանդիպումներ եւ քննարկումներ է կազմակերպել դասագրքերի հեղինակների եւ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկման արդյունքում ԿԳՄՍՆ-ն հանձնարարել է դասագրքերի հեղինակներին՝ դասագրքերում առկա վրիպակների, անհամապատասխանությունների վերաբերյալ կազմել ներդիրներ եւ պարզաբանումներ:
«Մարի հրատարակչություն» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Անգլերեն» առարկայի դասագրքում եւ «Անտարես» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն», 7-րդ դասարանի «Գրականություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի հեղինակների կողմից ներկայացվել է տեղեկատվություն դասագրքերում առկա վրիպումների, անճշտությունների եւ բացթողումների վերաբերյալ: Դրանք նախարարությունում քննարկվել են եւ ներկայացվել Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ՝ ըստ անհրաժեշտության ներդիր ստեղծելու եւ դրանք դասագրքերին կից ներառելու նպատակով: Զուգահեռաբար վերոնշյալ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները շտկվել են հեղինակների կողմից եւ տեղադրվել ԿՏԱԿ-ի եւ Դասագրքերի եւ ՏՀՏ շրջանառու հիմնադրամի կայքերում:

«Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ն իր կողմից տպագրված 2-րդ դասարանի «Ես եւ շրջակա աշխարհը», 5-րդ դասարանի «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Բնություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Երկրաչափություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում իրականացրել է QR կոդերի շտկում: