Արդյոք Թուրքիան Ս-400-ների մատակարարման նոր գործարք կկքնի ռուսների հետ

Արդյոք Թուրքիան Ս-400-ների մատակարարման նոր գործարք կկքնի ռուսների հետ

Կա բարձր հավանականություն, որ Թուրքիան հաջորդ տարի Ս-400 համալիրների մատակարարման նոր գործարք կկնքի Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական գործակցության դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Շուգաեւը, ըստ «Ինտերֆաքս»-ի փոխանցման։

Շուգաեւը ասել է, որ կողմերը ըստ պլանավորածի, աշխատում են այդ ուղղությամբ։ Պարզ է, որ երկու կողմն էլ ցանկանում է ռազմական մատակարարումների մասով շարունակել համատեղ աշխատանքը։

Նշենք, որ օրեր առաջ Անկարայի ներկայացուցիչ Իսմայիլ Սաֆին հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ, Թուրքիան Ս-400-ների մատակարարման երկրորդ գործարքը կկնքի Մոսկվայի հետ։