Բուենոս-Այրեսում տեղի է ունեցել «Հայաստանի համերը» խորագրով միջոցառում
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Բուենոս Այրեսում իրականացրել է «Հայաստանի համերը» խորագրով երեկո, որի ընթացքում հյուրերը հնարավորություն են ստացել համտեսելու հայկական խոհանոցի կերակրատեսակներ, պատրաստված միության կանանց կոմիտեի անդամների կողմից։
Ինչպես հայտնում է ՀԲԸՄ-ն, միջոցառմանը ներկա է եղել Արգենտինայում ԱՄՆ դեսպան Մարկ Սթենլին, Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Արգենտինայի Տնտեսական զարգացման նախարար Ռոբերտո Գարսիա Մորիտան, ՀԱԵ Արգենտինայի եւ Չիլիի Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը, համայնքային եւ ազգային կառույցներ ներկայացնող այլ երեւելիներ։
Կարծիքներ