Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում

Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ստորգետնյա ցնցումների հզորությունը կազմել է 5,4 բալ։

Ցնցումները գրանցվել են Խան Զենյան քաղաքի մոտակայքում։ Ավերածությունների, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։