WhatsApp-ի հարկումը Լիբանանում բողոքի ալիք է բարձրացրել

WhatsApp-ի հարկումը Լիբանանում բողոքի ալիք է բարձրացրել

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բեյրութի փողոցներ, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Սաադ Հարիրիի կոալիցիոն կառավարության հարկային քաղաքականության հանդեպ։ Ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, բողոքի պատճառներից մեկն էլ այն է, որ կառավարությունը ամսեկան վեց դոլարի չափով հարկ է սահմանել WhatsApp-ի հանդեպ։ Ցուցարարները փակել են փողոցներ Բեյրութի կենտրոնական հատվածում եւ ծայրամասերում։ Փակվել են նաեւ՝ մայրաքաղաքը երկրի հյուսիսային եւ հարավային շրջանների հետ կապող մայրուղիները։ Որոշ շրջաններում նաեւ վրանային ավաններ են ձեւավորվել ցուցարարների կողմից։ Եղել են նաեւ բախումներ իրավապահների հետ։ Բախումներից տուժել է 70 մարդ։ Կառավորությունը որոշել է նահանջել եւ WhatsApp-ի հարկման որոշումը չեղյալ է հայտարարվել։