Մտել են բնակարան ու րոպեներ անց բռնվել․ ոստիկանություն

Մտել են բնակարան ու րոպեներ անց բռնվել․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի 40-ամյա մի բնակիչ ծրագրել է բնակարանային գողություն անել: Տեղեկությունը ճշտելու ուղղությամբ ձեռնարկվեցին միջոցառումներ, տղամարդը վերցվեց օպերատիվ հսկողության տակ, կազմակերպվեց դարանակալում, և տեղեկությունը հաստատվեց փաստով:

Հուլիսի 23-ին, ժամը 23.25-ին, Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի մի բնակարանում, գողություն կատարելու պահին, բռնվեցին ու բաժին բերման ենթարկվեցին 40-ամյա տղամարդն ու նրա 37-ամյա հանցակիցը, երկուսն էլ՝ նախկինում դատված:

Տղամարդիկ ճշտել էին, որ բնակարանում մարդ չի ապրում և փորձել էին օգտվել այդ հանգամանքից: Հարմարեցված բանալիով բացել էին դուռն ու հենց այդ պահին էլ բռնվել:

Փաստով բռնված տղամարդիկ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել, ապա նաև կալանավորվել են: Քննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: