Բաբո, դանակը չե՞ս տեսել,- հարցրեց Ռիտան

Բաբո, դանակը չե՞ս տեսել,- հարցրեց Ռիտան

Շատ բան կա հիշելու, պատմելու Ռիտա Սարգսյանի մասին, բայց երբ փորձում ես հիշել նրան, առաջինը նրա ժպիտն է լույսի  պես լցվում աչքերդ։ Լույս, որ այս այս օրերին այնքա՜ն պակասում է մեզ։ Զարմանալի է,  որ այդ ժպիտը երբեք մայր չի մտնում, երբ հիշում ես նրան, առաջինը ժպիտն է գալիս։ 

Մի փոքրիկ հուշ, որն ամեն անգամ հիշելուց զգում եմ, որ մեր տատերն անգամ հասկացել են, որ թշնամու դեմ պաշտպանվել, զինվել  է պետք։ Ու կուզեի սա նորովի կարդար ու ընկալեր մեր իշխանությունը, ով սեփական տարածքից հետ քաշվելու հրաման է տալիս, ով չպաշտպանվելու, չկրակելու, հողը պաշտպանող մարդուն իր հրամաններով ամլացնում է։ 

«Երբ սկսվեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտը եւ խոսք էր գնում պատերազմի մասին, հանկարծ տնից անհետացավ մեր միս կտրելու դանակը: Սկեսրոջս հետ օրերով փնտրում էինք դանակն ու չէինք գտնում: Սերժ Սարգսյանի Սաթենիկ տատը, որ անկողնային էր արդեն, օրեր շարունակ լուռ հետեւելով մեր փնտրտուքին, մի օր էլ չդիմացավ մեր հարցաքննությանը եւ խոստովանեց, որ ինքն է պահել դանակը: Երբ հարցրինք՝ բաբո, դանակը չե՞ս տեսել, նա բարձի տակից հանեց այն ու մեկնեց ինձ: Սկեսուրս ու ես զարմանքից քարացել էինք, հարցնում ենք՝ ախր, ինչու՞ ես դրել բարձիդ տակ: Նա, որ հայտնի էր իր համարձակ եւ ոչնչից չվախեցող կերպարով, հայացքը մեզ ուղղեց եւ ասաց՝ թուրքը որ գա, ինչ պիտի անեմ, ո՞ նց պիտի պաշտպանվեմ…»

Այսինքն, Սաթենիկ տատը ինքնապաշտպանության նպատակով էր մսի դանակը բարձի տակ պահում: Այն Սաթենիկ տատը, որ անկողնային էր։ Իսկ մեր կրակի կտոր տղերքը զենք չունեին ու գերի էին հանձնվում․․․