Ռուսական պարեկային խմբի վրա քարեր ու «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել

Ռուսական պարեկային խմբի վրա քարեր ու «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել

Քրդական բանվորական կուսակցության անդամները Սիրիայում քարեր ու «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել ռուսական եւ թուրքական պարեկային խմբի տրանսպորտի վրա, երբ վերջիններս համատեղ պարեկություն իրականացնելիս են եղել։ Այս մասին հայտնում է EHA MEDYA‏-ն։ Դեպքը տեղի է ունեցել Քոբանիում, Արեւելյան Եփրատի շրջանում։ Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է ռուսական պարեկային ռազմատրանսպորտային միջոցը սկսել այրվել։