«Կաշխատեմ այլևս չգրել. Թավիշ պետք չէր». Ռազմիկ Մկրտչյան

«Կաշխատեմ այլևս չգրել. Թավիշ պետք չէր». Ռազմիկ Մկրտչյան

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆեյսբուքյան ընկերներիս ցանկում գործի բերումով հայտնվել են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում, մեղմ ասած, լափել են, էսօր եկել հայրենասիրությունից են խոսում, պետական արժեքներից են խոսում. ուղղակի զզվելի եք:
Կաշխատեմ այլևս չգրել
Թավիշ պետք չէր…»: 

Հավելենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մեկնաբանությանը ի պատասխան Ռազմիկ Մկրտչյանը գրել է. «Ցավում եմ, որ այդ կարծիքին եք, վարչապետն արել է հնարավոր ամեն ինչ: Իրեն ճանաչելով կարող եմ ասել , որ հայրենիքը իր կյանքից թանկ է իր համար, տեղի ունեցածը մեծ կորուստ է ՝ բառերով աննկարագրելի, բայց կարող էր ավելի վատ լիներ: Այս պահին դժվար է բացատրել: Անկեղծ ասած այլևս չեմ էլ փորձի: Յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը»: